ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Նաիրա Զոհրաբյանը «դիրիժորություն» էր անում

Նաիրա Զոհրաբյանը «դիրիժորություն» էր անում
26.03.2014 | 17:55

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել ԲՀԿ խմբակցությունում: Այստեղ հատկապես երիտպատգամավորներին ուղղորդելու, «ապսպրելու» գործ էր դահլիճում իրականացնում Նաիրա Զոհրաբյանը, թե ինչպիսի հարցեր ու ինչ ձևակերպմամբ պետք է տան կառավարությանը:

Հերթագրումից հետո պարզվեց, որ առաջին հարց տվող պատգամավորը ապարանցի Լյովա Խաչատրյանն էր, որի հետ երիտասարդ ԲՀԿ-ականները և Նաիրա Զոհրաբյանը «նեղ, մասնավոր» զրույցի բռնվեցին և հանգամանորեն ներկայացրեցին հարցը: Պարզվեց՝ ԲՀԿ-ն ողջ թափով ու ներուժով ուզում էր կառավարությունից պարզել, թե ինչու գյուղհարկը բարձր տոկոսադրույքով է գյուղացուն տրվում: Երբ Լյովա Խաչատրյանը հարցը հնչեցրեց և պատասխանն էր լսում էկոնոմիկայի նախարարից, Նաիրա Զոհրաբյանը կրկին «դիրիժորություն» էր անում, թե ինչպես հակադարձի: Խաչատրյանը ստիպված եղավ մի քանի անգամ թեքվել ու լսել գործընկերոջ հորդորները:
Դրանից հետո Նաիրա Զոհրաբյանը նորից մոտեցավ Տիգրան ՈՒրիխանյան, Վահան Բաբայան և Վահե Էնֆիաջյան եռյակին և վերստին «տեղը տեղին» յուրացնել տվեց նրանց այսօրվա «առաքելությունը»:
Ի դեպ, այս ամենը հարուցում էր ՀՀԿ-ականների քմծիծաղը, և նրանք ուշի-ուշով հետևում էին ԲՀԿ իրենց գործընկերոջ հակակառավարական «արշավին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ